Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան. 2010-ին ՓՄՁ վարկավորման ծավալն աճել է 23 տոկոսով![]() 29 հունիսի 2010 - 14:52 AMT PanARMENIAN.Net - ՓՄՁ վարկավորման աճն այս տարի կազմում է 23 տոկոս, ԱՄՆ 31մլն դոլարից հասնելով ԱՄՆ 38մլն դոլարի: Այդ մասին լրագրողներին ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Ի հավելումն, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ՓՄՁ վարկավորման շրջանակներում դիտարկում է նաև պարզ վարկավորման սխեմայով մինչև ԱՄՆ 150 հազար դոլարի վարկավորում, որի պորտֆելը այս տարի աճել է 50 տոկոսով, ԱՄՆ 4մլն դոլարից հասնելով ԱՄՆ 6 մլն դոլարի: «Տարեկան կտրվածքով սպասվում է բանկի ընդհանուր վարկային պորտֆելի զգալի աճ` մինչև 40 տոկոս, տվյալ պահին աճն արդեն կազմում է 29 տոկոս»,- ասել է նա: Հիփոթեքային վարկավորման պորտֆելը 2010 մայիս ամսվա վերջի դրությամբ կազմել է ԱՄՆ 45 մլն դոլար, մինչև տարեվերջ նախատեսվում է ԱՄՆ 10մլն. դոլարի աճ: Բացի դրանից, Քլիֆորդի խոսքերով, վարկերի տոկոսադրույքները հայկական շուկայում կրճատվում են, և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, կախված առաջարկից և պահանջարկից, նույնպես պարբերաբար վերանայում է տոկոսադրույքների չափսերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |