Էդուարդ Շարմազանով. Մենք դրական ենք գնահատում Հիլարի Քլինթոնի առաջիկա այցը Հայաստան![]() ![]() PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահագների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան դրական է գնահատվում: Այդ մասին այսօր Երևանում լրագրողներին է հայտնել Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Կարծում եմ, որ այցի շրջանակներում կառուցողական քննարկում տեղի կունենա և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, և ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Հայ-թուրքական հարաբերությունների հարցում ԱՄՆ-ն միշտ ողջունել է ՀՀ նախագահի ջանքերն ինչպես սկզբում, այնպես էլ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ուղերձով: Կարծում եմ, նաև այս այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների խորացման հարցեր, որոնք բավականին ակտիվացել են վերջին 1,5 տարվա ընթացքում»,-ասել է Էդուարդ Շարմազանովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |