Հարություն Խաչատրյան. Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է, հայտարարել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ղեկավար Հարություն Խաչատրյանը հունիսի 29-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ նրա, Երևանի քաղաքապետարանը խոստացել է նոր շենք տրամադրել կինոդպրոցին`«հուսով եմ, շուտով մենք բոլորս միասին կտոնենք նրա բացումը»: Ըստ նրա, հարկավոր է նոր կինոթատրոններ բացել, որտեղ ամեն շաբաթ և կիրակի դասախոսություններ կանցկացվեն հանդիսատեսին կինոփառատոներին նախապատրաստելու նպատակով: Հարություն Խաչատրյանը նշել է նաև, որ տարածված կարծիքին հակառակ, հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է: «Աշխարհում չկա այնպիսի կինոդպրոց կամ գրադարան, որտեղ չցանկանային երիտասարդներին ուսուցանել հայկական կինոյի օրինակով: Ամեն տարի 3-4 ֆիլմ է ներկայացվում Եվրոպայի ու ԱՄՆ-ի փառատոներում»,-ասել է ռեժիսորը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |