ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԸՆԴԳՐԿՎԻ «ՌՈՒՍԷՆԵՐԳՈԱՏՈՄԻ» ԿԱԶՄՈՒՄ27 սեպտեմբերի 2001 - 00:36 AMT PanARMENIAN.Net - Հայկական Ատոմակայանը ռուսաստանյան ատոմակայանների հետ մեկտեղ կընդգրկվի «Ռուսէներգոատոմ» կոնցեռնի կազմում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է ռուսաստանյան «Էներգետիկայի էկոլոգիական խնդիրների» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Աշոտ Մադոյանը: Նրա խոսքերով, Հայկական Ատոմակայանը «կիսով չափ ռուսաստանյան» կդառնա, եւ այդ որոշումը ընդունվել է միջպետական մակարդակով: Ա. Մադոյանն ասել է, որ փոխանցելով ատոմակայանի կառավարումը ռուսաստանցիներին, Հայաստանը կմարի Ռուսաստանյան Դաշնությանը իր ունեցած պարտքի մի մասը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |