ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը կապահովվեն արդիական սպառազինությամբ

ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը կապահովվեն արդիական սպառազինությամբ

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին «Տեխնոլոգիան մեքենաշինության մեջ-2010» միջազգային համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ղեկավարությամբ տեղի կունենա «ՀԱՊԿ ԱԱՀՈւ-ն արդիական և համատեղելի սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով ապահովելու» մասին թեմայով միջազգային խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի շրջանակերում կքննարկվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը արդիական և համատեղելի սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով ապահովելու հարցերը: Կամփոփվեն նաև միասնական մոտեցումները սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի հարցում, որ անդամ պետությունները տրամադրելու են ԱԱՀՈւ համար:

2010թ. հուլիսի 2-ին ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից գործարար խորհրդի նախագահ, «Ռուս զինագործների միության » փոխնախագահ Ալեքսանդր Նոզդրաչովի ղեկավարությամբ տեղի կունենա խորհրդի նիստը` «ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ինտեգրման զարգացում» թեմայով: Նիստին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային և տնտեսական գերատեսչությունների ներկայացուցիչները, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ ազգային ներկայացուցչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---