Վարդան Բոստանջյան. Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում կկայունանա

Վարդան Բոստանջյան. Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում կկայունանա

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանը փորձում է ինքն իրեն համոզել, որ ինչ-որ դրական միտումներ կան երկրի տնտեսության մեջ, կարծում է փորձագետ-տնտեսագետ Վահագն Ղազարյանը: « ՀՆԱ աճը, որը գրանցվում է այս տարի, տեղի է ունենում 7-8 տոկոս գնաճի ֆոնի վրա, իսկ սպառողական զամբյուղը զգալի թանկացել է, քանի որ գներն անցյալ տարվա համեմատ բարձրացել են 10-12 տոկոսով»,- ասել է նա մամլո ասուլիսում:

Փորձագետի խոսքերով, 2009-ին դրամի փոխարժեքի անկման դեպքում մթերքների գները բարձրացել են որոշակի «պաշարով», ընդ որում նման երևույթի հակառակ միտում չի նկատվում: Բացի դրանից, նրա խոսքերով, համաշխարահային շուկայում կան մթերքների գների նվազման միտումներ, բայց հայկական շուկայում գները միայն աճում են:

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասել է, որ միայն այն փաստը, որ 2010-ին «երկրի տնտեսությունը չի նահանջում, արդեն հուսադրում է»:

Նա նաև կարծում է, որ Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում կայունանալու է: «2009-ին զգալի նահանջի դեպքում կարող եմ ասել, որ 2010-ին տնտեսությունը կայունանում է, և ՀՆԱ աճն ավելի շատ կլինի, քան նախատեսված է բյուջեով»,- ավելացրել է պատգամավորը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---