Հայաստանի ԿԲ-ն ողջունում է բուլղարական նոր ընկերության մուտքը30 հունիսի 2010 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Կենտրոնական բանկը ողջունում է ցանկացած նոր ընկերության մուտք, որը կայացած է և աշխատում է պատշաճ տեխնոլոգիաների կիրառմամբ»,- հունիսի 30-ին Երևանում լրագրողներին ասել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը: Այդ առումով, ընկերությունը Բուլղարիայում որոշակի պատմություն ունի և հաջողոթյունների է հասել: Ինչ վերաբերվում է նրան, թե ինչ կտա դա շուկային, ապա դա պարզ կլինի ընկերության մի քանի տարվա աշխատանքից հետո, երբ կամփոփվեն նրա գործունեության արդյունքները: «Հուսով եմ, որ այն կզբաղվի ոչ միայն Բուլղարիայում հայկական ներդրումների ներգրավմամբ, այլ նաև հակառակը»,- ասել է Գաբրիելյանը: Երևանում կայացել է Բուլղարիայի «Առաջին խորհրդատվական-ներդրումային ընկերության» («ՊՌՎԱ») ներկայացուցչության բացման պաշտոնական արարողությունը: Խոսելով Հայաստանի խորհրդատվական-ներդրումային շուկայի մասին` ՀՀ ԿԲ ներկայացուցիչը նշեց, որ այն հիմնականում կենտրոնացած է ներդրումային ընկերությունների վրա, առևտրային բանկերը նույնպես խորհրդատվական ծառայություններ են տրամադրում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |