Պավել Ավետիսյան. Հայաստանում հողագործությունը զարգացած է եղել դեռևս հնագույն ժամանակներումPanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում լսվեց «Նորագույն հնագիտական բացահայտումներն ու դրանց նշանակությունը հայագիտության զարգացման համար»զեկուցումը: Իրենց ելույթներում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Գրրգոր Արեշյանը ներկայացրեցին 2008-2009թթ. Հայաստանում կատարված հնագիտական աշխատանքները` մասնավորապես, անդրադառնալով Արենի 1 քարանձավում կատարված պեղումներին և հայտնաբերված հնագույն կաշվե կոշիկին: Պրոֆեսոր Արեշյանն անդրադարձել է նաև մարդու կենսագործունեության վկայությունների նման լավ կոնսերվացման խնդրին, որոնք հիանալի պահպանվել են ավելի քան 5000 տարվա ընթացքում` ընդգծելով, որ դա դեռևս չհետազոտված, սակայն սենսացիոն երևույթ է: Նաև, ըստ Ավետիսյանի, Հայաստանի տարածքում հայտաբերվել են Իսրայելից և Պաղեստինից հետո հողագործության զարգացման հնագույն հետքերը, որի մասին վկայում են 5000 հազար տարվա պատմություն ունեցող վայրի ցորենի սերմերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |