Հայաստանի սպառողական շուկայում դեֆլյացիան 2010-ի հունիսին կազմել է 0.8 տոկոս

Հայաստանի սպառողական շուկայում դեֆլյացիան 2010-ի հունիսին կազմել է 0.8 տոկոս

PanARMENIAN.Net - 2010-ի հունիսին մայիսի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 0.8 տոկոս դեֆլյացիա: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գները կրճատվել են 1.2 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները` 0.9 տոկոսով, իսկ սպասարկման ոլորտի սակագներն աճել են 0.1 տոկոսով:

2010-ի հունիսին 2009-ի հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.8 տոկոս: Այդ թվում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գների ինդեքսը կազմել է 104.9 տոկոս, ոչ պարենային`108.3 տոկոս, սպասարկման ոլորտի սակագները` 106.2 տոկոս, իսկ հունվար-հունիսին 2009-ի նույն շրջանի համեմատ համապատասխանաբար 107.3 տոկոս, 105.1 տոկոս, 113.4 տոկոս և 108.5 տոկոս:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---