Ղարաբաղյան հակամարտության կողմերը խոսում են տարբեր լեզուներով

Ղարաբաղյան հակամարտության կողմերը խոսում են տարբեր լեզուներով

PanARMENIAN.Net - Մադրիդյան սկզբունքները, որոնց շուրջ ընթանում է բանակցային գործընթացը, պետք է դրվեն համաժողովրդական հանրաքվեի և միայն դրանից հետո քննարկվի այն հարցը, թե ինչքանով է թույլատրելի, որ մեր իշխանությունները ստորագրեն այդ փաստթուղթը: Այս մասին այսօր Երևանում լրագրողներին է ասել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Անդրադառնալով համանախագահող երկրների նախագահների հայտարարությանը` նա նշեց, որ այնտեղ գոյություն ունեցող դրույթների հաջորդականությունը ենթարդւոմ է գործողությունների հաջորդականություն ղարաբաղյան կարգավորման գործում: «Հակառակ պարագայում, նման փաստաթղթերում անպայման նշվում է, որ գործողությունները կատարվում են միաժամանակ: Դաշնակցությունը դեմ է այդ սկզբունքներին, քանի որ սկզբից պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, հետո նոր քննարկվեն տարածքային հարցեր»,-ասել է Վահան Հովհաննիսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ սպասումներ ունի ՀՅԴ-ն առաջիկա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից` Հովհաննիսյանը նշել է, որ առանձնակի սպասումներ չկան, քանի որ կողմերը խոսում են տարբեր լեզուներով:

 Ուշագրավ
---