«ՎՏԲ-Հայաստան բանկը» ՎԶԵԲ-ից 2,5 մլն դոլար հերթական չափաբաժինն է ստացել![]() 30 հունիսի 2010 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցության շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն 2,5 մլն դոլար հերթական չափաբաժինն է ստացել` միկրո և փոքր ձեռնարկատիրության (ՄՓՁ) ֆինանսավորման համար: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, այդ ծրագրի շրջանակներում բանկը մտադիր է ընդլայնել միկրո և փոքր ձեռնարկատիրության ֆինանսավորման մատչելիությունն ինչպես Երևանում, այնպես էլ երկրի բոլոր մարզերում: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ՄՓՁ ոլորտում վարկառու փոխառողներին օգտվել կարճատև ֆինանսավորման հուսալի աղբյուրներից: Միջոցները կտրամադրվեն մինչև 3 տարի ժամկետով` 12 տոկոսից ոչ ցածր տարեկան տոկոսադրույքով: 2009թ. հունվարին ՎԶԵԲ-ը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին 10 մլն դոլարի վարկ է հատկացրել ՄՓՁ-ների համար երեք չափաբաժիններով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |