Լևոն Մութաֆյան. Սունդուկյանի անվան թատրոնը ձախողեց թատերաշրջանը![]() 30 հունիսի 2010 - 16:40 AMT PanARMENIAN.Net - «Անցած թատերական շրջանն ինձ ուրախացրեց, որովհետև գրեթե բոլոր հայկական թատրոնները համալրեցին իրենց խաղացանկը նոր ներկայացումներով»,- ասել է թատերական քննադատ Լևոն Մութաֆյանը հունիսի 30-ին մամլո ասուլիսում: Լևոն Մութաֆյանը ողջունեց նաև համաշխարհային դասականների ստեղծագործությունների ներկայացումները. «Այն, որ հայկական թատրոններում սկսել են Շեքսպիր բեմադրել, խոսում է ռեժիսորների վարպետության աճի մասին, որոնք հեռանում են թեթև թեմաներից»: «Անցյալ թատերաշրջանը ձախողեց Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնը: Նա ապացուցեց, որ մենք այսօր ակադեմիական թատրոն չունենք»,- ընդգծել է Լևոն Մութաֆյանը: Նա ցավով նշեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անտարբերությունը թատերական գործիչների նկատմամբ: Մայիսի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, նախագահը դերասաններին շնորհավորական ուղերձներ չի հղել: Նրան նաև զայրացրել է անհայտ արտիստներին Արվեստի վաստակավոր գործչի կոչումի շնորհումը: «Կոչումները թուլացնում են դերասաններին, և թուլացնում են նրանց մեջ մրցակցության զգացողությունը, ուստի ավելի լավ է ընդհարապես կոչումներ չշնորհել», - նշել է դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |