Ղրիմում տեղի կունենա «Սուրբ Խաչ-2010» հայկական արվեստի ուխտագնացություն-փառատոնը![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 9-11-ը Սուրբ Խաչ վանքում տեղի կունենա ուխտագնացություն` «Սուրբ Խաչ-2010» հայկական արվեստի փառատոնը` նվիրված Պայծառակերպության տոնին (Վարդավառ): Ուխտագնացություն-փառատոնը տեղի կունենա ՀԱԵ ուկրաինական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի օրհնությամբ Ղրիմի փոխերեց աբեղա Հայրիկ Հովհանիսյանի հովանու ներքո: Ինչպես հայտնել է Analitika.at.ua-ին փառատոնի կազմակերպիչ Արամ Գրիգորյանը, միջոցառման նպատակը հայ երեխաների և երիտասարդների շրջանում հոգևոր արժեքների վերածնունդն է, ազգային ավանդույթների և ծեսերի քարոզչությունը, հայկական ավանդական երաժշտության, երգերի, պարերի պահպանումը և տարածումը, ստեղծագործական և բարեկամական կապերի հաստատումը Ուկրաինայի, Հայաստանի տարբեր շրջանների հասակակիցների հետ: Փառատոնի մասնակիցներ կարող են դառնալ խմբեր և անհատ կատարողներ, որոնք իրենց խաղացանկում ունեն հայկական երգեր, պարեր, բանաստեղծություններ, արձակ, պիեսներ, երաժշտություն և այլն, անկախ ազգային պատկանելությունից, որոնք ընդունում են քրիստոնեական բարոյականության սկզբունքները: 3 օրերի ընթացքում ուխտագնացները մասնակցելու են ժամերգությունների և պատարագների, տեղի են ունենալու հանդիպումներ հոգևորականների հետ, բանավեճեր կրոնահայրենասիրական դաստիարակության թեմայով: Կազմակերպվելու են էքսկուրսիաներ վանքում և նրա շրջակայքում, Թոեդոսիայում գտնվող Այվազովսկու պատկերասրահում : ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |