Հուլիսի 1-ին տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան և դատախազության 92-ամյակին

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում տեղի ունեցավ

հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան և դատախազության 92-ամյակին, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կառավարության անդամներ, դատաիրավական համակարգի կառույցների ղեկավարներ, դատախազության վետերաններ:

Դատախազության աշխատակիցներին շնորհավորելով մասնագիտական տոնիկապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն արձանագրեց, որժամանակը, փոփոխվող հասարակական հարաբերությունները, գնալով ավելի բարդ ու վտանգավոր դարձող հանցավորությունը առաջադրում են նոր հրամայականներ,պահանջում են իրավական նոր լուծումներ, որոնց հիմքում պետք է դրված լինիիրավունքի գերակայությունը, ինչը եղել և մնում է իրավական պետության հիմքերի հիմքը: «Հենց դատախազությանն է վերապահված մարդու իրավունքներիու պետության շահերի, օրենքի ու օրինականության պաշտպանության պատվարըլինելու բարձր առաքելությունը»,- իր ելույթում ասաց ՀՀ գլխավոր դատախազը՝ ավելացնելով, որ դատախազությունը, նրա յուրաքանչյուր աշխատակցիգործունեությունը մշտապես գտնվել ու գտնվում է հասարակությանուշադրության կենտրոնում:

Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության ավելի քան 60աշխատակիցներ, ինչպես նաև վետերաններ արժանացան տարբեր պարգևների: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալովպարգևատրվեց գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ Վարդան Մուրադյանը, ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը, ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Աշոտ Զալինյանը, ԱԺ նախագահի հուշամեդալով՝ Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Նադոյանը:

Մի շարք աշխատակիցներ խրախուսվեցին վարչապետի և ԱԺ նախագահիշնորհակալագրերով, ինչպես նաև պաշտպանության նախարարի, ոստիկանապետի,ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---