Հայաստանում գործազրկության մակարդակը 2010-ի հունվար-մայիսին կազմել է 7.1 տոկոս 2 հուլիսի 2010 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործազրկության մակարդակն ընթացիկ տարվա հունվար-մայիսին կազմել է 7.1 տոկոս 2009-ի հունվար-մայիսի 6.7 տոկոսի փոխարեն: Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 84.6 հազար մարդ: Տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 2010-ի հունվար-մայիսին կազմել է 1184.1 հազար մարդ, որոնցից զբաղված են 1099.5 հազար հոգին: Բացի դրանից, մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում աշխատուժի պաշտոնական պահանջարկը կազմել է 1002 մարդ կամ 86 գործազուրկ 1 թափուր տեղի համար: Մայիսի վերջի դրությամբ գործազուրկների ընդհանուր թվից նպաստ է ստացել 25.4 հազար մարդ 2009-ի նույն շրջանի 22.3 հազարի փոխարեն: Ամսական նպաստի միջին չափսը կազմել է 16 336 դրամ 2009-ի մայիսի 16 456-ի փոխարեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |