Հարցում. Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդել է հայկական ընտանիքների 34 տոկոսի բյուջեի վրա![]() PanARMENIAN.Net - Եթե 2008-ի նոյեմբերին տնտեսական ճգնաժամի մասին գիտեին Հայաստանում հարցված մարդկանց 90 տոկոսը, իսկ 2009-ի ապրիլին և նոյեմբերին` 100 տոկոսը, ապա 2010-ի հունիսին այդ ցուցանիշը նվազել է մինչև 96 տոկոս, ինչը բացատրվում է տեղեկատվական ճնշման թուլացմամբ, ասվում է Մարքեթինգի հայկական ասուցիացիայի զեկույցում: Ընդ որում «Կազդի՞ արդյոք համաշխարհային ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա» հարցին 2008-ի նոյեմբերին հարցվածների 47 տոկոսը պատասխանել է «այո», 22 տոկոսը` «արդեն ազդել է», 18 տոկոսը` «մասամբ», 9 տոկոսը`« ոչ», 4 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել»: Նույն հարցին 2009-ի ապրիլին 20 տոկոսը պատասխանել է «այո», 71 տոկոսը` «արդեն ազդել է», 5 տոկոսը` «մասամբ», 3 տոկոսը` «ոչ», 1 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել», իսկ 2010-ի հունիսին 38 տոկոսը պատասխանել է «այո», 41 տոկոսը` «արդեն ազդել է», 8 տոկոսը` «մասամբ», 10 տոկոսը` «ոչ», 3 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել»: Բացի դրանից, «Կազդի՞ արդյոք համաշխարհային ճգնաժամը ձեր ընտանիքի ֆինանսական դրության վրա» հարցին, 2008-ի նոյեմբերին հարցվածների 43 տոկոսը պատասխանել է «այո», 13 տոկոսը` «արդեն ազդել է», 22 տոկոսը` «մասամբ», 19 տոկոսը`« ոչ», 3 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել»: Նույն հարցին 2009-ի ապրիլին 21 տոկոսը պատասխանել է «այո», 58 տոկոսը` «արդեն ազդել է», 12 տոկոսը` «մասամբ», 8 տոկոսը` «ոչ», 1 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել», իսկ 2010-ի հունիսին 32 տոկոսը պատասխանել է «այո», 34 տոկոսը` «արդեն ազդել է», 15 տոկոսը` «մասամբ», 16 տոկոսը` «ոչ», 3 տոկոսը` «դժվարանում եմ պատասխանել»: 2009-ի ապրիլին գնումներում սկսել են խնայել հարցվածների 62 տոկոսը, իսկ 2009-ի նոյեմբերին` 65 տոկոսը, 2010-ի հունիսին` 66 տոկոսը ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |