Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացիկ փուլը փակված է![]() 2 հուլիսի 2010 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցլելությունից Հայաստան մեծ սպասելիքներ չկան. շատ ավելի կարևոր էին վերջին իրադարձությունները` եռակողմ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, այդ հայտարարությամբ, կարելի է ասել, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացիկ փուլը փակված է: Գերտերությունները ներկայումս ոչ մի այլ բան չեն կարող անել, քան ղարաբաղյան հակամարտության գործընթացը փակուղում պահելը: Նրա խոսքերով, իրավիճակը ղարաբաղյան կարգավորման գրոծընթացում կարող է առաջ շարժվել միայն հակամարտող կողմերի նախաձեռնության շնորհիվ և այս համատեքստում Հիլարի Քլինթոնի այցը ուղղված է նրան, որպեսզի տեղում ծանոթանա կողմերի դիրքորոշմանը: Արման Մելիքյանը գտնում է, որ հակամարտող կողմերը հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքները մեկնաբանում են յուրովի, ինչն ուղղված է երկրի ներսում իշխանությունների դիրքերի ամրապնդմանը: «Հայաստանի ներսում միակ ուժը, որը կարող է հակամարտության կարգավորմանն ուղղված նոր առաջարկներով հանդես գալ, դա ՀԱԿ-ն է, որը ներկայումս այդ ուղղությամբ ոչինչ չի անում: Քանի որ ՀԱԿ-ի կողմից նման առաջարկներ չկան, ապա իշխանափոխության ակնկալիք չի կարող լինել: Այսօր ՀԱԿ-ը իշխանության հենարանն է իր քաղաքական պահվածքով»,-ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |