Հայկական կողմը պետք է առավել զգոն լինի և կարողանա կանխարգելել անցանկալի միջադեպերը![]() 2 հուլիսի 2010 - 15:42 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հայկական կողմը պետք է առավել զգոն լինի, հակառակ պարագայում Ադրբեջանը ավելի կակտիվացնի մի կողմից հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելու, իսկ մյուս կողմից համաշարհային հանրությանը շանտաժի ենթարկելու իր գործողությունները: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, այս համատեքստում Լեռնային Ղարաբաղը ևս պետք է ակտիվանա, ինչի նախանշաններն արդեն իսկ կան, քանի որ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ պետք է փոխվի բանակցությունների փիլիսոփայությունը: Անդրադառնալով Չայլու գյուղի մոտ վերջին միջադեպին` Արման Մելիքյանն ասաց, որ այստեղ իհարկե իր մեղքի բաժինն ունի նաև ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: «Այդ դեպքերի կազմակերպման մեջ իր դերն է ոունեցել նաև Թուրքիան և հայկական կողմը պետք է առավել զգոն լինի և կարողանա կանխարգելել դրանք: Բայց կա մեղմացուցիչ հանգամանք, քանի որ ադրբեջանական դիվերսիոն խումբը ավելի պատրաստված էր, բայց իմ կարծիքով պետք է լուրջ հետաքննություն անցկացնել` պարզելու համար թե ինչու հենց այդ հատվածում տեղի ունեցավ հարձակումը»,-ասել է Արման Մելիքյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |