Միջագետքի քաղաքակրթությունն իր սկիզբն առնում է Հայաստանից 2 հուլիսի 2010 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Շենգավիթի պեղումների ժամանակ հայտնաբերված եզակի գտածոները հաստատում են, որ Հայաստանը մետաղագործության, ոսկերչության, գինեգործության ու ձիաբուծության հայրենիքն է: Ամեն ինչ ապացուցում է, որ մ.թ.ա 4-3 հազար տարի առաջ Հայաստանը զարգացած պետություն է եղել, բացառիկ մշակույթի կրող: Նման եզրակացության է հանգել այդ հինավուրց բնակատեղին ուսումնասիրող հնագետների խումբը: Պեղումներն անց է կացնում հայ-ամերիկյան հնագիտական գիտարշավը: «Օրինակ, Շենգավիթի տարածքում հայտնաբերված ապակյա ուլունքներն իրենց որակով գերազանցում են Եգիտոսում հայտնաբերվածները: Իսկ այդ տարածքում հայտնաբերված ձիերի ոսկորների քանակը գերազանցել է հետազոտողների բոլոր ակնկալիքները: Այդ առնչությամբ, գերմանացի հնեակենդանաբան Հանս Պիտեր Ուերթմանը հայտարարել է, որ այդ քանակությամբ ձիերի ոսկորներ նա չի տեսել ողջ Հին Արևելքում: Արհեստանոցներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ քարե գործիքներ: Իսկ պղնձագործության հետքերը թույլ են տալիս դատել այն մասին, որ Հայաստանում կանոնավոր բրոնզի արտադրություն կար»,- հուլիսի 2-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Հակոբ Սիմոնյանը: «Դա միայն սկիզբն է: Մեզ դեռևս բազում անակնկալներ են սպասում»,-հավելել է նա: Իր հերթին մարդաբանության բաժնի ղեկավար, Փենսիլվանիայի համալսարանի դասախոս Միշել Ռոտմանը հայտարարեց, որ ամեն ինչ վկայում է այն մասին, որ մոտավորապես մ.թ.ա 3-րդ հազարամյակում Շենգավիթի մշակույթը տարածվեց հին աշխարհով մեկ: «Այն ամենն, ինչ կարողանում էին անել Միջագետքում, դուրս է եկել Հայաստանից: Հայաստանն է հին աշխարհի քաղաքակրթությունների խճանկարի բացակայող տարրը: Շենգավիթը լրացրեց այն բոլոր թերի օղակները, որոնց մենք բախվում ենք Միջագետքի հին մշակույթն ուսումնասիրելիս»,-հավելել է Ռոտմանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |