Վրաց «աստվածաբանը» հայերին «հերետիկոս» է անվանել 2 հուլիսի 2010 - 16:26 AMT PanARMENIAN.Net - 2010թ. հունիսի 29-30-ին Երևանում կայացած Ուղղափառության գլխավոր միջխորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստի վերաբերյալ վրացական մամուլում ցասումնալից ելույթով է հանդես եկել «աստվածաբան» և հայատյաց Դավիթ Քարթվելիշվիլին: Իրեն բնորոշ հակահայկական և հակառուսական հռետորությամբ նա «աստվածաբանական» գնահատական է տվել Ռուս ուղղափառ եկեղեցուն, որը մերձենում է Հայ Առաքելական եկեղեցու հետ: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Ռուսաստանի ջավախահայերի համայնքի հայտարարությամն մեջ: «Խնդիրը հենց նրա հոդվածի վերնագրում է` «Հերետիկոսությունը դեպի տաճար չի տանում»: Այսինքն Քարթվելիշվիլին հանդես է գալիոս որպես ուղղափառության պաշտպան: Նրան վրդովեցնում է միջեկեղեցական քաղաքականությունը` այդ են ռուսները, նրանք նեղացնում են «ճշմարիտ ուղղափառ» վրացիներին ու բարեկամություն են անում «հերետիկոս-հայերի» հետ: «Հասկանալի է, որ Դավիթը հեռու է ոչ միայն սեփական եկեղեցու պատմությունից, այլ նաև Տիեզերական եկեղեցու առկա աստվածաբանական խնդիրների ընկալումից: Նրա փաստարկները հեռու են ինչպես պատմությունից, այնպես էլ աստվածաբանությունից»: Մեր դարում միայն ֆանատիկոսը կարող է շարունակել պնդել, որ ուղղափառությունը հնարավոր է միայն բյուզանդական ընկալմամբ` նրա դոգմատներով և փաստարկներով: Խելացի մարդիկ վաղուց արդեն հասկացել են, որ դա ընդամենը Բյուզանդիայի կայսերական քաղաքականության հետևանք է, որը «հերետիկոսություն էր» համարում այն ամենն, ինչ հունական չէր: «Գուցե ոմանք ծանոթ չեն ՎՈւԵ եկեղեցու իրական պատմությանը` կարծելով, որ նա քաղկեդոնություն է ընդունել Քաղկեդոնից շատ առաջ (ինչպես որ քրիստոնեությունն են Քրիստոսից շուտ ընդունել, այբուբենն են աշխարհում առաջինը ստեղծել…): Ճշմարտությունն է այն է, որ իրականում Վրաց ուղղափառ եկեղեցին եղել է հին արևելյան ուղղափառ եկեղեցիներից մեկը, ՀԱԵ-ի պես դավանելով Կիրիլ Ալեքսանդրացու մոնոֆիզիտ ուղղափառ քրիստոնեությունը: Միայն Բյուզանդիայի ռազմական սպառնալիքի ներքո, ՎՈՒԵ-ն խզեց կապերը ՀԱԵ-ի հետ և միացավ հունական ուղղափառությանը: Եվ հիմա, ուրացողների ժառանգորդը մեզ է սովորեցնում է, ինչ է նշանակում «ուրանալ», ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |