Ժերար Շալյան. Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության հիմնական «դատավորն է»![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանը հիմնական դատավորն է ղարաբաղյան հակամարտության հարցում և չի բացառվում, որ այդ խնդրի վերաբերյալ որոշումը հենց Մոսկվան կայացնի: Այդ մասին «Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է հակամարտությունների ուսումնասիրության և միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով ճանաչված վերլուծաբան Ժերար Շալյանը: Ըստ նրա, Ռուսաստանը միշտ շահագրգռված կլինի պահպանել ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ, ինչը սահմանափակում է Ադրբեջանի մանևրելու հնարավորությունները: Միևնույն ժամանակ Ժերար Շալյանը հայտարարեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը չունի գրավիչ առաջարկներ գերտերությունների համար, իսկ դա ավելի է սահմանափակում ԼՂՀ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հնարավորությունը: Գնահատելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան` փորձագետը հայտարարել է, որ նա հազիվ թե լուրջ փոփոխություններ կատարի ղարաբաղյան գործընթացում: «Սակայն, ակնհայտ է, որ Քլինթոնը կժամանի կոշտ հարցերով և որոշակի օրակարգով»,-ասել է Ժերար Շալյանը: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը` նա ընդգծեց, որ վերջերս Հայաստանը նախաձեռնող չի այդ ոլորտում, իսկ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ամենախելացի քայլը չէր Երևանի կողմից: «Հայ-թուրքական սահմանը փակ է ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ ղարաբաղյան խնդրի պատճառով: Հարկ է նշել, որ վերջին 15 տարում ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան լուրջ սխալ թույլ չեն տվել արտաքին քաղաքականության մեջ»,-հայտարարել է Շալյանը: Ըստ նրա, Ադրբեջանի այժմյան արտաքին քաղաքականությունը թույլ կտա նրան առաջատար դիրքեր գրավել Մերձավոր Արևելքում և Կովկասում, որի արդյունքում Հայաստանն ավելի խիստ մեկուսացման մեջ կհայտնվի:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |