Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի ընթացքն ու առկա հնարավորությունները:

Կարծիքներ փոխանակվեցին նաև հակամարտության շփման գոտում տիրող իրավիճակի, վերջին իրադարձությունների և հնարավոր զարգացումների շուրջ:

Ս.Օհանյանը կարևորեց համանախագահների ջանքերը` հակամարտության խաղաղ կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակներ գտնելու գործում, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
---