Նիկոլոզ Գիլաուրին բացառում է Ռուսաստան-Հայաստան գազամուղը վաճառելու հնարավորությունը![]() PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին հուլիսի 2-ին հերքել է ընդդիմադիր պատգամավորների այն պնդումները, թե Վրաստանի տարածքով անցնող գազատարը վաճառվելու է, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի կոմիտեն պատրաստել է այն օբյեկտների ցանկը, որոնք չեն կարող վաճառվել, որտեղ չի ընդգրկվել մայրուղային գազատարը: Դրա հիման վրա ընդդիմադիրները գտնում են, որ կառավարությունը մտադիր է վաճառքի հանել այն: Գիլաուրին ասել է, որ «որոշ ժամանակ անց Լոնդոնի բորսայում կարող է վաճառքի հանվել գազատարի բաժնետոմսերի 10-15 տոկոսը»: Իր հերթին նախագծի հեղինակ, իրավական կոմիտեի նախագահ Պավլե Կուբլաշվիլին հայտարարել էր, որ «պատճառ չի տեսնում, թե ինչու այդ գազատարը ևս պետք է ցուցակում ընդգրկվի»: Պատգամավորը գտնում է, որ «մասնավոր ընկերությունը ավելի լավ կկառավարի մայրուղին, որն անցնում է Վրաստանի տարածքով»:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |