Կիևում ընթանում է ԱՊՀ երկրների ինովացիաների միջազգային երիտասարդական համաժողովը

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են հուլիսի 3-7 Կիևում անցնող ԱՊՀ երկրների ինովացիաների միջազգային երիտասարդական համաժողովին: Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը, համաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Համաժողովն անցնում է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ: Նախատեսվում է, որ ԱՊՀ երկրների երիտասարդները կմշակեն սոցիալապես օգտակար գործունեությանը սկաուտական կազմակերպությունների ցանցի միջոցով երիտասարդներին ներգրավելու ինովացիոն մեթոդներ: Հուլիսի 7-ին տեղի կունենա ամփոփիչ կլոր սեղան պետական կառույցների, հասարակական գործիչների և գիտական մտավորականության մասնակցությամբ: Կլոր սեղանի աշխատանքներին կմասնակցեն ԱՊՀ երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---