Երևանում ընթանում է ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը![]() 3 հուլիսի 2010 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Երևանում` Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ընթանում է ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը դեպքի վայրից, միջոցառմանը մասնակցում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ինչպես նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նիստում ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նշեց, որ Սահմանադրությունը միշտ կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ: «Եթե օրենքները չեն բխում մարդու բնական իրավունքից, ապա դրանք իրականում չի կարելի օրենք համարել»,- ասաց Գագիկ Հարությունյանը: Նա նշեց նաև, որ անկախ Հայաստանում սահմանադրականության սկիզբը դրվեց Անկախության մասին հռչակագրի ընդունմամբ, որը սահմանադրականության տրամաբանությունից բխող նորմերի ու սկզբունքների համագումարն է: «Սահմանադրությունը կարծրացած դոգմաների համագումար չէ, քանի որ այն կարգավորում է հասարակության դինամիկ կյանքը: Անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության ու հասարակության իրական կյանքի միջև տարբերությունը»,- նշեց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |