ՀՀ ԶՈՒ. Դիպուկահարներին հեռացնելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկն է![]() 4 հուլիսի 2010 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարություններով, որտեղ նշել է, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու Երևանի նախաձեռնությունը «չի լուծի խնդիրը»: Այս առնչությամբ ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունն Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին հիշեցնում է, որ դիպուկահարներին հեռացնելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկն է, ինչին համաձայնել է հայկական կողմը` նշելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը և նվազեցնել կորուստները: «Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտումների մասին Սաբիրօղլուի հայտարարությանը, ապա հերթական անգամ հայտնում ենք, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանմանը և պատասխան գործողությունների են դիմում միմիայն ի պատասխան հակառակորդի գնդակոծումներին: Ասվածի վառ ապացույցն է հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժումը, ինչի հետևանքով երկուստեք կան զոհեր և վիրավորներ: Նշենք նաև, որ կառուցողական դիրքերից հանդես գալու փոխարեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, պատերազմի սպառնալիքներով և ապատեղեկատվություն տարածելով, ինչը ոչ միայն չի նպաստում ԼՂ հակամարտության կարգավորմանը, այլև` պատճառ է դառնում իրադրության սրմանը հայ-ադրբեջանական շփման գծում», - ասվում է հայտարարությունում, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |