Հիլարի Քլինթոն. Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում![]() ![]() PanARMENIAN.Net - «Մենք շնորհավորում ենք Ամերիկայի ժողովրդին անկախության օրվա առթիվ: Անկախ Հայաստանի առաջին իսկ օրերից ԱՄՆ-ն եղել է մեր կողքին, և մենք գնահատում ենք այն ողջ ներդրումը, որը դուք ունեցել եք հայ-ամերիկյան կապերի զարգացման և ամրապնդման գործում»,- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Իր հերթին, Հիլարի Քլինթոնը նշել է, որ իր համար շատ ուրախալի է գտնվել Հայաստանում: «Այսօր ԱՄՆ-ն նշում է անկախության 234-րդ տարելիցը, և մենք գիտենք դրա գինը: Հայաստանը հարուստ պատմության և հեռանկարային ապագայի տեր երկիր է: Հայերը մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների զարգացման գործում, և ես վստահ եմ, որ մեր հետագա համագործակցությունն արդյունավետ կլինի»,- ընդգծել է Հիլարի Քլինթոնը, հավելելով, որ նա գոհ է նախագահ Սերժ Սարգսյանի ընդունելությունից և հատկապես տպավորիչ էր ԱՄՆ դրոշով մեծ տորթը: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ հայկական կողմի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել են ժողովրդավարությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի ու ԱՄՆ-ի հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |