ԱՄՆ վարչակազմը հակված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը հակված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, և դրա հաստատումն Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի բանաձևի ընդունումն է: Այդ մասին Երևանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նրա խոսքերով, ՌԴ հետ համագործակցությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և Աֆղանստանում նույնպես դրական է: «Բայց կան բաներ, որոնց հետ մենք համաձայն չենք. Դա վերաբերվում է Վրաստանին և Հարավային Օսսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչմանը: Այնուամենայնիվ, ողջ աշխարհին պետք է հասկացնել, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը միասին են աշխատում»,- ասել է Քլինթոնը: Ինչ վերաբերվում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, ապա ԱՄՆ պետքարտուղարը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական ինստիտուտները կապահովեն Հայաստանի երկարաժամկետ զարգացումը: «Մենք այստեղ տեսել ենք աշխատասեր ժողովուրդ, մեծ կապիտալ և ես համոզված եմ, որ ձեր ապագան ձեր ձեռքերում է: Հայաստանը նույնպես պետք էներգիայի անկախ և այլընտրանքային աղբյուրներ ունենա, ինչը թույլ կտա երկրին ավելի արագ առաջ շարժվել»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |