Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը պետք է պատրաստ լինի անսպասելի պատերազմի![]() 6 հուլիսի 2010 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է պատրաստ լինի հանկարծակի պատերազմի: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն (ACNIS) Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Հայաստանը պետք է պատրաստ լինի անսպասելիին և վատթարագույնին: Ընդ որում, նա նշել է, որ Բաքուն կշարունակի Հայաստանի զինված ուժերի «թեստավորումը» հարձակումներով և սադրանքներով: «Առավել վտանգավոր է ռազմական գործողությունների հանկարծակի սկիզբը, քան Ադրբեջանի կողմից պատերազմի հայտարարումը »,-ասել է Կիրակոսյանը` հավելելով, որ Բաքվի կողմից հերթական սադրանքի դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ըստ նրա, Ադրբեջանը Հայաստանին մարտահրավեր նետելու հնարավորություն ունի: «Հայաստանի ԶՈւ պետք է պատրաստ լինեն նման սցենարների»,-ասել է հայ փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |