ArmRobotics ռոբոտները սկսել են իրենց ճանապարհորդությունը Հայաստանում![]() 6 հուլիսի 2010 - 12:44 AMT PanARMENIAN.Net - ArmRobotics բաց առաջնության շրջանակներում ստեղծված ռոբոտները կներկայացվեն Երևանում և հանրապետության մարզերում: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկատերերի միության մամլո (UITE) ծառայությունում, ռոբոտների առաջին ցուցադրության վայրը Վանաձոր քաղաքն էր, իսկ ավելի կոնկրետ` Շ.Ազնավուրի անվ. Մշակույթի պալատը: Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին ական փնտրող, գծին հետևող, իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտները, ցուցադրվեցին համաշխարհային ռոբոտատեխնիկային վերաբերող ֆիլմեր, տեղի ունեցավ ԱրմՌոբոտիքսի մասին և ռոբոտների կիրառությունը ռազմական ոլորտում թեմաներով գործարար հանդիպումը: ԱրմՌոբոտիքսի շրջանակներում անցկացվող ռոբոտների մրցույթների նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը և աշխատանքը, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը և խթանել նոր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |