ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքության գործոնը հաղթաթուղթ է Անկարայի համար Երևանի հետ գործընթացում

ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքության գործոնը հաղթաթուղթ է Անկարայի համար Երևանի հետ գործընթացում

PanARMENIAN.Net - Օրերս տեղի ունեցած ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի տեղապահի ընտրությունները ճգնաժամային իրավիճակ են առաջացրել Ստամբուլի հայ համայնքում և կարող են խորացնել համայնքում առկա խնդիրները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նշեց, որ թուրքական իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի քվեարկության ժամանակ հաղթի հենց այն թեկնածուն, որին նրանք սատարում էին, թեև ոչ ակնհայտ կերպով: Այդ համատեքստում Մելքոնյանը վստահություն հայտնեց, որ տեղապահի անտարբերությունը համայնքի այլ խնդիրների հանդեպ վտանգավոր է և կարող է հանգեցնել հայ համայնքի ուծացման:

Ըստ թուրքագետի, Թուրքիան միշտ կօգտագործի թուրքահայ համայնքի ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքության գործոնը որպես հաղթաթուղթ Երևանի հետ գործընթացում:

Ռուբեն Մելքոնյանն ուշադրություն է դարձրել այն փասեին, որ Թուրքիայում սկսվում է հայ աշխատանքային միգրանտների բռնի մահմեդականացման նոր փուլ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---