ՄԱԿ. Հայաստանի և ՄԱԶԾ-ի Համագործակցության ծրագրի գործողությունների պլանը որակապես լավագույնն է տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 6-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալ և Բրատիսլավայի ՄԱԶԾ տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Յանս Վանդելին։

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ծավալած գործունեությունը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Յանս Վանդելն ընդգծել է, որ 2010-2015 թթ. համար ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև ստորագրված Համագործակցության ծրագրի գործողությունների պլանը որակապես լավագույնն է տարածաշրջանում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տեսակետից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումների ընթացքին և հեռանկարներին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության ուղղություններին, կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարին: Բացի դրանից, ՀՀ կառավարության ղեկավարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ ծրագրերում ՄԱԿ-ի փորձագետների փորձի և մեթոդաբանության կիրառումը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---