Նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի Դիտորդ խորհրդի նոր անդամը

Նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի Դիտորդ խորհրդի նոր անդամը

PanARMENIAN.Net - NASDAQ OMX Tallinn ֆոնդային բորսայի վարչության նախագահ Անդրուս Ալբերը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Դիտորդ խորհուրդների անդամ: Ինչպես հաղորդում է հայկական բորսայի մամլո ծառայությունը, ՀՀ Կենտրոնական բանկի համապատասխան որոշումն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից:

Բացի դրանից, նոր նշանակման հետ մեկտեղ դադարում է Յոհան Ֆրեդհոլմի` որպես Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի անդամի իրավասությունները` NASDAQ OMX-ում իր զբաղեցրած պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Պարոն Ֆրեդհոլմն, այնուամենայնիվ, կշարունակի մնալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Դիտորդ Խորհրդի անդամ: Ընդ որում, նա կմնա «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի Դիտորդ խորհրդի անդամ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---