ՀՀ ԱԺ խոսնակ. Առնվազն տարակուսանք է հարուցում, որ ԵԽԽՎ նախագահը խոստովանում է, որ տեղյակ չէ ԼՂ հիմնախնդրին առնչվող կարևոր զարգացումներին![]() ![]() PanARMENIAN.Net - Առնվազն տարակուսանք է հարուցում, որ ԵԽԽՎ նախագահ Մևլուդ Չավուշօղլուն խոստովանում է, որ տեղյակ չէ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող կարևոր զարգացումներին, որոնց մասին շուրջ երկու շաբաթ բարձրաձայնում է միջազգային հանրությունը, հայտարարություններ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, միջազգային կառույցները: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մևլուդ Չավուշօղլուի վերջին հայտարարությունն այն մասին, որ ինքը չի լսել և տեղյակ չէ ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների մասին, և անգամ Բաքվի կողմից հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպված սադրանքի մասին: Ըստ ՀՀ խորհրդարանի խոսնակի, եթե իրոք այդպես է, ապա դա կրկին ապացուցում է հայկական կողմի այն պնդումը, որ ԵԽԽՎ-ի որևէ մարմին բավարար իրավասություն չունի զբաղվելու Լեռնային Ղարաբաղի խնդրով, և դա կարող է միայն վտանգել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |