Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանին![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարևոր համարեց, որ Սփյուռքում մեր հայրենակիցները զբաղեցնում են տարբեր պաշտոններ, այդ թվում` մունիցիպալ իշխանություններում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մտադիր է Հայաստանում նախաձեռնել սփյուռքահայ պատգամավորների և պաշտոնյաների հավաք, ինչը հնարավորություն կընձեռի, որ նրանք ծանոթանան իրենց պատմական հայրենիքին, կապ ստեղծեն միմյանց հետ, ճանաչեն իրար: Գլենդեյլի քաղաքապետն իր հերթին ողջունեց ԱԺ նախագահի մտադրությունը և հայտնեց նման հավաքին մասնակցելու իր պատրաստակամությունը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր արտերկրյա այցելությունների ժամանակ համոզվել է, որ մեր հայրենակիցները մեծ հարգանք են վայելում այդ երկրներում` միաժամանակ չմոռանալով իրենց արմատները: ԱԺ նախագահը կարևոր համարեց նաև սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունները Հայաստան, որոնք նպաստում են հայրենիքն ավելի լավ ճանաչելուն, նրա մասին ավելի անաչառ տպավորություն կազմելուն, հայապահպանությանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Զրուցակիցները ցանկալի համարեցին Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի քաղաքների ու համայնքների միջև կապերի հաստատումն ու հետագա համագործակցությունը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց Գլենդեյլի հայերի կյանքով, քաղաքապետարանի գործունեությամբ և պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրերի իրականացմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |