Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալ Յենս Վանդելին![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալ Յենս Վանդելին: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ավելի արդյունավետ դարձնել իր մասնակցությունը ՄԱԿ-ի կառույցների աշխատանքներին: Նա գոհունակություն հայտնեց Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև հունիսի 24-ին ստորագրված 2010-2015թթ. համագործակցության գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառույցների և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համագործակցության առնչությամբ: Կողմերն անդրադարձան պետական կառավարման համակարգի բարեփոխման, կլիմայի փոփոխության, էներգիայի արդյունավետ օգտագործման, այլընտրանքային էներգիայի ու հակակոռուպցիոն պայքարի բնագավառներում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ ՀՀ կառավարության համագործակցությանը: Յենս Վանդելը, կարևորելով Հայաստանի առաջընթացը նշված բնագավառներում, իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի կառավարության համագործակցության պատրաստակամությունն ու ջանքերը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ ստորագրված ծրագրի իրականացման ուղղությամբ: Նա նաև վստահեցրեց, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը կշարունակի սերտորեն աջակցել Հայաստանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |