Սամոկով քաղաքում ավարտվեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը

Սամոկով քաղաքում ավարտվեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը

PanARMENIAN.Net - Բուլղարիայի Սամոկով քաղաքում հուլիսի 5 -ին ավարտվեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ բանակային Արթուր Ալեքսանյանը /84կգ, Գյումրի /: Նա հաղթանակով ավարտեց նախնական փուլերի բոլոր հադիպումները ու մտավ եզրափակիչ: Ոսկու համար պայքարում Արթուրը զիջեց մրցակցին, արժանացավ արծաթե մեդալի և տուն վերադարձավ փոխչեմպիոնի կոչումով: Նրա թիմակից Գևորգ Սահակյանը / 66կգ, Արտիմեդ / բավարարվեց երրորդ տեղով ու նվաճեց բրոնզե մեդալ:

Նշենք,որ ազատ ոճայինների առաջնությունում Հայաստանի հավաքականն անմասն մնաց խաղարկված մեդալներից, հաղորդում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---