«ՀայՌուսագազարդը» չի մեկնաբանում գազամուղի վաճառքը, որն անցնում է Վրաստանի տարածքով

«ՀայՌուսագազարդը» չի մեկնաբանում գազամուղի վաճառքը, որն անցնում է Վրաստանի տարածքով

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը հուլիսի 6-ին առաջին ընթերցմամբ ընդունել է պետական գույքի մասին օրինագիծը, որը հանում է սահմանափակումը մայրուղային գազամուղի վաճառքից: Այդ մասին հաղորդում է Civil Georgia վրացական լրատվական գործակալությունը:

Օրինագծով նախատեսվում է հանել գազատարն այն օբյեկտների ցուցակից, որոնց մասնավորեցումն արգելված է: Այդ խողովակով ռուսական գազը Վրաստանի տարածքով մտնում է Հայաստան:

Օրինագծի նախաձեռնողներն Իրավաբանական հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին և նրա տեղակալ Լաշա Տորդիան են: Նախաձեռնության գլխավոր սկզբունքն այն է, որ մասնավոր հատվածն ավելի լավ կարող է կառավարել այդ օբյեկտները, քան պետությունը:

Ավելի վաղ երկրի վարչապետ Նիկա Գիլաուրին հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր չէ վաճառել գազամուղի հսկիչ փաթեթը:

Խորհրդարանական փոքրամասնության պատգամավորները հայտարարել են, որ միայն վարչապետի բանավոր խոստումը, որ պետությունն այդ փաթեթը չի վաճառի, բավարար չէ: Ուստի նրանք առաջարկել են իշխող կուսակցության օրինագծում կետ մտցնել, որը կապահովի 49 տոկոս բաժնետոմսերի վաճառքը:

«ՀայՌուսագազարդ» ՓԲԸ-ն դեռ չի մեկնաբանում այդ հարցը` պատճառաբանելով, որ լիազոր անձը գտնվում է արձակուրդում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---