Արա Նաջարյան. ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը եթե ոչ այս, ապա հաջորդ տարի![]() ![]() PanARMENIAN.Net - Գլենդեյլի հայ համայնքը հիասթափված է նրանից, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չկատարեց իր խոստումն ու չճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը: Ըստ նրա, Օբաման չճանաչեց Հայոց ցեղասպանությունը թուրքական լոբբիի պատճառով: Ընդ որում, նա նշեց, որ համայնքը հետագայում ևս կաշխատի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի ընդունման ուղղությամբ: «Ես վստահ եմ, որ ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը եթե ոչ այս, ապա հաջորդ տարի»,-ասել է Նաջարյանը: Նա հավելել է նաև, որ եթե մինչ վերջին իրադարձությունները Գազայի հատվածում Իսրայելը սատարում էր Թուրքիային Ցեղասպանության հարցում, ապա այժմ, հավանաբար, դեմ դուրս կգա նրան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |