Զարուհի Պետրոսյան. Օդի ջերմաստիճանն Երևանում ամռան ընթացքում չի գերազանցի 40 աստիճանը![]() PanARMENIAN.Net - Օդի ջերմաստիճանն Երևանում այսօր չի գերազանցի 37,7 աստիճանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Ընդ որում նա նշել է, որ Հուլիսի ամենաշոգ օրերը կլինեն 10-ն ու 11-ը: «Այդ օրերին օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի»,-ասել է Պետրոսյանը` հավելելով, որ օդի ջերմաստիճանն Երևանում ամռան ընթացքում չի գերազանցի 40 աստիճանը: Ըստ նրա, հուլիսի 11-ից հետո ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի, կարող են լինել նաև տեղումներ: Պետրոսյանը նշեց նաև, որ բարձր ջերմաստիճանը Հայաստանում պայմանավորված է տաք օդային հոսանքներով, որոնք տարածաշրջան են ներթափանցում Արաբական Էմիրություններից և մոտակա երկրներից: Նա հայտնեց նաև, որ ջրի ջերմաստիճանը Սևանում կհասնի 22 աստիճանի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |