Ֆուտբոլի պատմության մեջ նոր չեմպիոն կհայտնվի![]() 8 հուլիսի 2010 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում կխաղան Հոլանդիայի և Իսպանիայի հավաքականները, որոնք նախկինում երբեք Մունդիալների չեմպիոն չեն եղել: Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ եվրոպական հավաքականը կդառնա չեմպիոն Եվրոպայի սահմաններից դուրս: Հոլանդիայի հավաքականը երկու անգամ է խաղացել է եզրափակչում, բայց պարտվել, իսկ Իսպանիայի հավաքականի լավագույն արդյունքը եղել է 4-րդ տեղը 1950-ին: Այսպիսով, ֆուտբոլի պատմության մեջ կհայտնվի նոր չեմպիոն: Հուլիսի 7-ին «Մոզես Մաբիդա» մարզադաշտում կիսաեզրափակչում հանդիպեցին Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները: Խաղի սկզբում իսպանացիները նախաձեռնությունը վերցեցին իրենց ձեռքը և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին: Արդեն առաջին խաղակեսում երկու թիմերը կարող էին գոլ խփել, բայց այդպես էլ չհաջողվեց: Երկրորդ խաղակեսի սկզբին երկու հեռահար հարվածներով աչքի ընկավ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն: Բայց իսպանացիներին միայն 73-րդ րոպեին հաջողվեց բացել խաղի հաշիվը: Անկյունայինից Խաբիի փոխացումից հետո «Բարսելոնի» պաշտպան Կառլես Պույոլը գոլ խփեց: Պույոլի գոլը միակն էր այդ խաղում, իսպանացիները բաց թողեցին հաշիվը կրկնապատկելու իդեալական շանսը: Պեդրոն չփոխանցեց գնդակը ազատ Ֆերնանդո Տորեսին և կորցրեց այն: Հուլիսի 11-ին կխաղան Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականները, խաղը տեղի կունենա «Սոքեր Սիթի» մարզադաշտում: Իսկ մինչ այդ, հուլիսի 10-ին 3-րդ տեղի համար կպայքարեն Ուրուգվայի և Գերմանիայի հավաքականները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |