Փարիզի միջազգային բաց առաջնությունում գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը կես միավորով ետ մնում է առաջատարից![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող Փարիզի շախմատի միջազգային բաց առաջնությունում հինգ տուրից հետո գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը վաստակել է 4,5 միավոր և միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Սեբաստիան Ֆելլերից (Ֆրանսիա): Թոմաս Սահաջյանն ունի 3,5, միջազգային վարպետ Թիերի Մանուկը` 3, Գարի Ժիրոյանը` 1,5 միավոր: Միջազգային վարպետ Միքայել Հակոբովը Յուվյասկյուլյա քաղաքում անցկացվող «Ֆինլանդիայի սիրտ» ավանդական օփենում չորս տուրից հետո վաստակել է 3 միավոր: 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են էստոնացի գրոսմայստերներ Կանեպը և Կյուլաոտսը: Մոսկվայում անցկացվող Դվորկովիչի հուշամրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականը 12 տուրից հետո վաստակել է 15 թիմային և 24,5 անհատական միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Առջևում է Չինաստանը` 23 (39) միավորով, հաղորդում է armchess.am-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |