Հայաստանում ստեղծվել է որակի ասոցիացիա 8 հուլիսի 2010 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գործատուների միության նախաձեռնությամբ ստեղծվել է «Որակի ասոցիացիա» գործատուների ճյուղային միությունը: «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ընտրվել է Հայաստանի «Որակի ասոցիացիայի» միության նախագահ: Այս մասին հուլիսի 8-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: Մամուլի ասուլիսին մասնակցել են նաև աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Հենրիխ Մոլլերը և Կիպրոսի ձեռներեցների միության նախագահ Թեոդորոս Ջիովանին: Միության նպատակն է ակտիվորեն մասնակցել երկրում որակի ենթակառուցվածքների բարեփոխման ռազմավարության մշակմանը և որակի բնագավառում միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրմանը և տեղայնացմանը: «Մեր ընկերության որդեգրած սոցիալական ռազմավարությունը իր մեջ ներառում է բազմաթիվ ուղղություններ և Հայաստանի «Որակի ասոցիացիայի» միության ստեղծման գործընթացին աջակցելը մենք դիտարկում ենք որպես ընկերության իրականացվող սոցիալական ծրագրերից մեկը: Երկրի ապագան մեծապես կախված է տնտեսության արդյունավետ կառավարումից և համաչափ զարգացումից. դրան նպաստելը մեծ պատիվ է «ԱրմենՏել» ընկերության համար: Որպես միությունը նախագահող ընկերություն, հավաստիացնում ենք, որ ակտիվորեն կաջակցենք այս ծրագրի արդյունավետ իրականացմանը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Հենրիխ Մոլլերը ողջունել է ասոցիացիայի ստեղծումը, նշելով, որ սա լուրջ իրադարձություն է, որը կխթանի և մեծապես կնպաստի միջազգային համակարգին Հայաստանի որակի կառավարման համակարգերի զարգացմանը և ինտեգրմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |