Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների միջև առաջին խաղը կկայանա օգոստոսի 11-ին Երևանում

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների միջև առաջին խաղը կկայանա օգոստոսի 11-ին Երևանում

PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել ֆուտբոլի Հայաստանի և Վրաստանի երիտասարդական հավաքականների միջև խաղերի ամսաթվերը, որոնք կկայանան 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում:

Առաջին խաղը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում օգոստոսի 11-ին, պատասխան խաղը` սետպեմբերի 7-ին Թբիլիսիում: Խաղը տեղի կունենա Միխեյիլ Մեսխիի անվան մարզադաշտում, PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Հավաքականները հանդես են գալիս Եվրո-2011 ընտրական մրցաշարի 2-րդ խմբում: Հայաստանի հավաքականը 10 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ Վրաստանի հավաքականը մեկ միավոր պակաս ունի և 5-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---