Սերժ Սարգսյանը Գյումրիում մասնակցել է բնակարանները շահագործման հանձնելու արարողությանը

Սերժ Սարգսյանը Գյումրիում մասնակցել է բնակարանները շահագործման հանձնելու արարողությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզի Գյումրի քաղաք, որտեղ մասնակցել է «Մուշ 2» շրջանի բնակարանները շահագործման հանձնելու պաշտոնական արարողությանը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքները կստանան 1054 բնակարան 22 շենքում: Երկրի ղեկավարը շրջայց է կատարել շենքերում համոզվելու համար, որ ընկերությունը կատարել իր հանձնարարականն այդ բնակարանների ներքին հարդարման վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցում Glendale Hills կառուցապատող ընկերության ղեկավար Վահան Ալմոյանը հաղորդել է, որ թերությունների վերաբերյալ բոլոր դիտողությունները, որոնց վրա ուշադրություն էր դարձրել նախագահը նախորդ այցի ընթացքում, շտկվել են ընկերության միջոցների հաշվին, մասնավորապես, բնակարանները գազաֆիկացվել են, տեղադրվել են գազի հաշվիչներ և լվացարաններ: «Բոլոր բնակարանները թերությունների շտկումից հետո ստուգում են անցել համապատասխան գերատեսչություններում, այդ թվում ՀՀ քաղաքաշինության նախարարության և մարզի ղեկավարության կողմից, որոնք խախտումներ չեն բացահայտել»,- ասել է նա:

Բնակարանների հանձնման արարողությանը մասնակցում էին նաև Շիրակի մարզպետ Աշոտ Գզիրյանը և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---