Հայ-շվեյցարական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեյցարական Համադաշնության արտաքին գործերի պետքարտուղար Պետեր Մաուրերին: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-շվեյցարական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, պահպանվում է ակտիվ քաղաքական երկխոսություն`ինչպես երկկողմ հանդիպումների ձեւաչափով, այնպես էլ միջազգային ատյանների շրջանակներում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Շվեյցարիայի ԱԳ պետքարտուղարը վստահեցրեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ հաստատված բարեկամական համագործակցության ընդլայնմաmb, եւ դրանով էր պայմանավորված Երեւանում շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը: Էդվարդ Նալբանդյանն ու Պետեր Մաուրերը կարեւորեցին բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը` որպես համակողմանի համագործակցության առավել ամրապնդման գրավական: Զրուցակիցները անդրադարձան առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին` կարեւորելով այդ բնագավառում գործարար շրջանակների նախաձեռնությունները եւ համաժողովների անցկացումը: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Շվեյցարիայի միջնորդական ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Շվեիցարիայի ԱԳ պետքարտուղարը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ: Այդ ենթատեքստում հյուրի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Պետեր Մաուրերը այցելեց նաեւ ԱԳՆ դիվանագիտական դպրոց, ուր հանդես եկավ Շվեյցարիայի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |