ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեղին քարտ ցույց տվեց Թուրքիային![]() ![]() PanARMENIAN.Net - Տարածաշրջանային այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեղին քարտ ցույց տվեց Թուրքիային: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) նախագահ Հայկ Բաբուխանյանը: «Թուրքիան հասկացավ, որ չի կարող նստել երկու աթոռի վրա` ինտեգրվել Եվրամիությանն ու միաժամանակ դառնալ իսլամական աշխարհի առաջնորդը: Եվ Քլինթոնի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելը խոսուն փաստ և ուղերձ էր Թուրքիայի համար»,-ասաց Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքերով, իր այցի ժամանակ Քլինթոնը ևս մեկ անգամ օժանդակեց հայերի ինքնորոշման իրավունքին: Խոսելով պատերազմի հավանականության մասին` ՍԻՄ նախագահը ընդգծեց, որ պատահական պատերազմները բացառել չի կարելի: Միևնույն ժամանակ նա հավելեց, որ ղարաբաղյան հարցը կմտնի երկարատև սառեցման փուլ: «Ղարաբաղի խնդիրը լուծել անհնար է, միակ ճանապարհը պատերազմն է, որն այսօր ձեռնատու չէ ոչ Ադրբեջանին, ոչ էլ միջազգային խաղացողներին: Գուցե այն ձեռնատու է Հայաստանին` մենք կկարողանանք ազատագրել Նախիջևանը»,-ասել է նա: Հայկ Բաբուխանյանը կանխատեսեց նաև իշխանափոխություններ Թուրքիայում և Վրաստանում` ընդգծելով, որ դրանից հետո տարածաշրջանում կսկսեն գործել երկաթգծերը և էներգակիրների տարանցում կիրականացվի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |