Կպահանջվի ևս 20 տարի Արցախի Տիգրանակերտի պեղումներն ավարտին հասցնելու համար![]() ![]() PanARMENIAN.Net - Տեղի ունեցած մամլո ասուլիսում Արցախի գիտարշավի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը ներկայացրեց Արցախի Տիգրանակերտի պեղումների վերջին արդյունքները: Այս տարի պեղումները սկսվել են հունիսի 15-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 25-ը: «Պեղումների ժամանակ մենք փորձում ենք պահպանել Տիգրանակերտի լանդշաֆտային տեսքը, որպեսզի այս հուշարձանը տեսանելի լինի հեռվից: Այս տարի մենք կշարունակենք պեղումները նույն երեք հիմնական վայրերում: Դա այսպես կոչված ամրացված շրջանն է, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, այստեղ շարունակվում են ամրոցի հյուսիսային պատի «բացման» աշխատանքները: Հատկանշական է, որ պատի բարձրությունը որոշ տեղերում հասնում է 4 մետրի: Այստեղ մենք արդեն 20 մետրով առաջ ենք շարժվել: Երկրորդը`միջնաբերդն է, որտեղ ի հայտ են գալիս ժայռափոր համալիրներ: Եվ երրորդը` բազիլիկ եկեղեցու պեղումներն են: Եկեղեցուն հարում էր բաց սյունասրահը: Այժմ մենք պեղում ենք արևելյան սենյակը: Մի քանի օր առաջ մենք հայտնաբերեցինք մի մեծ կարաս, որի վրա օձեր էին պատկերված: Դա հավանաբար Արցախում հայտնաբերված ամենամեծ կարասն է: Նրա տարողությունը 600 լիտր է»,-ասել է Համլետ Պողոսյանը: Հայտնաբերվել են անտիկ շրջանի կարասային թաղումներ: Այսօր առնվազն 2 տեղ կա, որտեղ հայտնաբերվել են կարասային թաղումներ: Դա շատ կարևոր գտածո է, քանի որ դամբարանադաշտը կարող է արժեքավոր տեղեկություններ պարունակել: Ըստ Համլետ Պետրոսյանի, Արցախի Տիգրանակերտի պեղումներն ավարտին հասցնելու համար կպահանջվի ևս 20 տարի: «Տիգրանակերտը պետք է դառնա հայ ժողովրդին համախմբող յուրօրինակ մի խորհրդանիշ»,-ասել է Համլետ Պետրոսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |