Հայաստանի գիտական ինստիտուտներում աշխատում է մոտ 5000 գիտնական

PanARMENIAN.Net - ՀՀ գիտության պետկոմիտեի բազայում գրանցված է 15000 գիտնական, որոնցից 300-ն այսօր արտասահմանում են գտնվում: PanARMENIAN.Net ի թղթակցին պետկոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հաղորդել է, որ իրենց ցուցակում հաշվառվել են այն գիտնականները, ովքեր գոնե մեկ գիտական հոդված են տպագրել ՀՀ գիտական որևէ ամսագրում: Նա նաև նշել է, որ Խորհրդային Հայաստանում գրանցված էր 35 հազ. գիտնական, իսկ այսօր ՀՀ գիտական ինստիտուտներում աշխատում է մոտ 5000 գիտնական:

Ակադեմիական համագործակցության ու աջակցության հայկական ընկերակցությունն աշխատում է հայկական ծագում ունեցող գիտնականների ցանց ստեղծելու ուղղությամբ; Ընկերակցությունը նպատակ ունի ցանցը մշակել ՀՀ ԳԿ նախարարության հետ համատեղ:

Ցանցի ստեղծումը հնարավորություն կտա ոչ միայն հաշվառել գիտական ներուժը, այլև փորձի փոխանակում հաստատել հայ գիտնականների միջև:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---