ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին երկօրյա աշխատանքային այցով Բրյուսել (Բելգիայի թագավորություն) կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեսի, «Եվրանեսթի» փոխնախագահ Յարեկ Սարյուս Վոլսկու , Եվրոպայի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես Իստուրիզ Ուայթի, Եվրախորհրդարանում «Եվրանեսթի» պատվիրակության նախագահության, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության հետ: Հուլիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |